|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիևի ռեժիմը, հակառակ բոլոր հայտարարությունների, բազմապատկել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների թիվը։ Այս հայտարարությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 4-ի առավոտից Կիևի ռեժիմը, ի հեճուկս բոլոր հայտարարությունների և ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու մասին (Վլադիմիր) Զելենսկու ստանձնած պարտավորությունների, բազմապատկել է միակողմանի հարձակումների թիվը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրետանային զինամթերք Ռուսաստանի տարածաշրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վրա», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՊՆ-ում պարզաբանել են, որ անցած օրվա ընթացքում Կիևը 14 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Հարձակումներն իրականացվել են Բրյանսկի, Բելգորոդի, Սմոլենսկի, Խերսոնի, Վորոնեժի և Լիպեցկի մարզերի, ինչպես նաև ԼԺՀ-ի օբյեկտների վրա։