|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հրապարակ» գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու եւ անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեկ կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում, եւ անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։ Սակայն «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը երկու անգամ նա այցելում է ԲԿ` վերականգնող սիստեմաներ է ընդունում: Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել՝ դադարեցվում է: Մինչեւ VIP պացիենտին չեն սպասարկում-ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում։