|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անհայտ անձինք Իսրայելի Հոլոն քաղաքում պղծել են «Էնթեբբե» գործողության հերոս և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավագ եղբայր Յոնաթանի հուշարձանը: Այս մասին գրում է Israel Hayom թերթը։
«Հոլոնում Յոնաթան Նեթանյահուի հուշարձանը պղծվել է վարչապետ Նեթանյահուի գործողությունների դեմ գրություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վանդալները հուշարձանի վրա գրել են «Բիբին (Նեթանյահուի մականունն է՝ խմբ.) դավաճան է» և «Նեթանյահուի կոտորածը»:
Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրն արձագանքել է Հոլոնում վանդալիզմի ակտին՝ իր Telegram-ալիքում գրելով, որ այդ արարքը զզվելի է և արժանի է լուրջ պատժի:
«Յոնաթան» գործողությունը, որը հայտնի է նաև որպես Էնթեբբեի արշավ, իրականացվել է 1976 թվականի հուլիսի 4-ին։ Դրա ընթացքում մի քանի «Հերկուլես» ինքնաթիռներ Ուգանդայի Էնթեբբե օդանավակայանում իջեցրել են մոտ 100 իսրայելցի կոմանդոս, որոնք պետք է ազատեին ավելի վաղ Թել Ավիվ-Աթենք-Փարիզ երթուղով թռչող Air France-ի օդանավում Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի ահաբեկիչների կողմից գերեվարված պատանդներին: Այդ գործողության ընթացքում իսրայելցի 5 կոմանդոսներ վիրավորվել են, իսկ խմբի հրամանատար Յոնաթան Նեթանյահուն՝ ներկայիս վարչապետի եղբայրը, մահացել է մարտի ընթացքում ստացած վիրավորումից։