| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովում շարունակվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստը: Ելույթով հանդես եկավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդ նիստում, օրենսդիր և գործադիր իշխանությանը հրահանգեց բլոկադա սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ով հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում: Սարգսյանը հայտարարեց, որ Ծառուկյանին պետք է զրկել մանդատից, որովհետև նա չի մասնակցում ԱԺ նիստերին: Այս մեղադրանքերից հետո ահաբեկված Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց իր մտադրությունները, սակայն Սերժ Սարգսյանին հնազանդվելու որոշումից հետո Ծառուկյանը շարունակում է մնալ պատգամավոր, իրավապահները մոռացել են նրան ուղղված մեղադրանքների մասին: Այստեղ կա՞ ժողովդավարության եզրույթ»,- ասաց պատգամավորը:
Նա անդրադարձավ Շանթ Հարությունյանին և Վոլոդյա Ավետիսյանին` ասելով, որ նրանք այսօր բանտարկված են իրենց քաղաքական հայացքների համար: «Ի հեճուկս Սերժ Սարգսյանի հայտարարությունների՝ Հայաստանը կդառնա ժողովրդավար, եթե ընդդիմությունը կարողանա արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել, ժողովրդավար երկիր կդառնա, եթե բացահայտվի Մարտի 1-ը, և մեղավորները պատժվեն: Ի վերջո, ժողովրդավար կդառնա, եթե Հայաստանում քաղբատարկյալներ չլինեն»,- ասաց Փաշինյանը: