Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները զգոն վիճակի են բերվել: Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Իմ աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով հայ դիրքապահները անցել են զգոն ծառայության վիճակի։ Դա արվել է Ադրբեջանի զինուժի կողմից հնարավոր ոտնձգություններին պատրաստ լինելու նպատակով։
Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 5֊ին այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ կայացել է ծառայողական խորհրդակցություն որի ընթացքում քննարկվել է Հայաստանի հետ սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը»։