Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Այս իշխանության ուրացման և բարոյականության չճանաչման նոր մեկնաբանություն է ԱԳՆ-ի հայտարարությունը։ Ուզում են Արցախի հարցից հրաժարումը գցել արցախցիների վրա։ Գրավոր հարցում եմ ուղարկել ԱԳ նախարարին, որպեսզի ներկայացնի, թե որտեղ է հրապարակվել ԼՂ-ի լուծարման հրամանագիրը։ Ակնկալել եմ տրամադրել այդ փաստաթղթի պատճենը, նույնիսկ Ադրբեջանը հղում չի անում այդ հրամանագրին, գիտի, որ նման բան չկա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Խոսելով իշխանության վարած քաղաքականության մասին, պատգամավորը նշեց, որ այս իշխանությունն ունեզրկման քաղաքականություն է վարում, Երևանում ապրած, տուն կառուցած մարդկանց ասում է՝ ծախի, գնա, սա վայրի կապիտալիստական ամենախայտառակ մոտեցումն է։
«ժողովրդի ծոցից ելած, ատամները չսարքած Փաշինյանն ամբողջ քաղաքականությունը կենտրոնացրել է փողատիրոջ բանկային համակարգի վրա, ոչ մի իշխանություն հանուն բանկային շահի քաղաքականություն չի վարել, մարդկանց քերել։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի խոսացածը մահախոսական էր կառավարության անդամներին, ասում է՝ տաքսիստը լավ չի քշում, ուսուցիչը լավ չի դասավանդում, ի՞նչ եք մեզանից պահանջում, նա սեփական ձախողումը մարդկանց վրա է գցում։ Կառավարության անդամները թրաֆիքինգի զոհ են, դահլիճում նստել ու ժամերով Փաշինյանի լոլոներն են լսում, կառավարությունը դարձրել է իր «դուքյանը»,- ընդգծեց պատգամավորը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: