կարևոր
787 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-07 22:08
Արցախ Աշխարհ

Պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։

«Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին՝ արձագանքելով Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։

Նա շեշտել է, որ երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի այցելի Ադրբեջան։ «Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում են գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ընդգծել է նա։

Արմեն Գևորգյանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Օ՛Ֆլահերթիին է ներկայացրել ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը, որը Բաքվում գտնվող հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն է։ Փաստաբանը ներկայացրել է այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են հայ ռազմագերիները Բաքվում։