կարևոր
1153 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-07 15:42
Աշխարհ

Թուրքիան փոխո՞ւմ է Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ

Թուրքիան փոխո՞ւմ է Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի խորապատկերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ: Ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Եվրամիության՝ ԱՄՆ-ն չդատապարտեց Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը։ Չպետք է մոռանալ նաեւ, որ 2025 թ-ի մարտին Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ բնական կերպով վերացել էր 2024 թ-ի հոկտեմբերի 20-ին մահացած Էրդողանի թշնամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված տարաձայնությունը։

Էրդողանը, ով հեռախոսով խոսել է Թրամփի հետ, արդեն հասցրել է երկխոսություն սկսել նոր վարչակազմի հետ, որը, ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ-ի, չի պաշտպանել Էքրեմ Իմամօղլուին։ Բացի այդ, Վաշինգտոնն ակնհայտորեն ցանկանում է Անկարային իր կողմը գրավել ներատլանտյան հարաբերությունների ճշգրտումներում։ Մարտի 25-ին Սպիտակ տանը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Թոմ Բարաքը հայտարարել է․ «Թուրքիան հնագույն քաղաքակրթություններից մեկն է»: Իհարկե, գիտական տեսանկյունից այս հայտաությունը քննադատության չի դիմանում՝ հաշվի առնելով, թե քանի ժողովուրդ է ապրել Փոքր Ասիայում մինչեւ թուրքերի գալը։ Սակայն այդ արտահայտությունն ինքնին անկեղծորեն խոսում է Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու ամերիկյան կողմի տրամադրվածության մասին։ Ըստ երեւույթին, Թրամփն ինքը նման մոտեցում է ցուցաբերում, քանի որ նա պատասխանել է Բարաքին: «Լավ տեղ, լավ առաջնորդ»:

Այս խորապատկերին մարտի 25-ին Վաշինգտոնում կայացել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունները պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ահա թե ինչ է հաղորդել այդ բանակցությունների մասին Պետդեպարտամենտի խոսնակ Թամմի Բրյուսը: «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության եւ առեւտրի առանցքյին հարցերի շուրջ համագործակցությունը: Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային աջակցել խաղաղությնոն Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում: Նա բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը ԴԱԻՇ-ի ջախջախման գլոբալ կոալիցիայում եւ վերահաստատել է կայուն, միասնական, խղաղ Սիրիային աջակցելու համար սերտ համագործակցության անհրաժեշտությունը, որը ոչ միջազգային ահաբեկչության հիմք է, ոչ էլ իրանական ապակայունացնող գործունեության ուղի: Քարտուղարը նաեւ նշել է երկկողմ առեւտրում վերջին ձեռքբերումները եւ կոչ արել տնտեսական գործընկերության հետագա ընդլայնման։ Ի վերջո, քարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների եւ բողոքի ցույցերի կապակցությամբ»:

Այստեղ պետք է պարզաբանել՝ անձամբ Ռուբիոն նախկինում հակված չէր դեպի Թուրքիան։ Սակայն նրա ներկայիս պաշտոնը թույլ չի տալիս նրան սառնասրտություն դրսեւորել Անկարայի հանդեպ։ Դրա համար էլ նա պարզապես «մտահոգություն է հայտնել»՝ չհիշատակելով Ստամբուլի քաղաքապետին։Բացի այդ, ներկայիս պետքարտուղարը հստակ տեղյակ էր, թե ինչպես է Ֆիդանը վերջերս սպառնացել ԻրանինԻսկ չէ՞ որ Մերձավոր Արեւելքում իրանական ազդեցությանը հակազդելը հարմար է որպես հարթակ ամերիկյան հանրապետականների եւ «արդարություն եւ զարգացւոմ» կուսակցույաթն թուրք իսլամիստների միջեւ համագործակցության համար։ Կարելի է հիշել, թե ինչպես 2024 թ-ի դեկտեմբերի 16-ին Թրամփը մատնանշեց Թուրքիան որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալման հետեւում կանգնած երկիր, որին ԱՄՆ նախագահը անվանեց «մսագործ»։ Կարեւոր է նաեւ տնտեսությունը։ Հանրապետկան ժողովրդական կուսակցության առաջնորդ եւ Էքրեմ Իմամօղլուի կուսակից Օզգյուր Օզելը կոչ է արել բոյկոտել Էրդողանին աջակցող ընկերություններին եւ լրատվամիջոցներինՆրանց թվում էր CNN Turk հեռուստաընկերությունը։ Որպես ԱՄՆ պետքարտուղար՝ Ռուբիոն պետք է շահագրգռված լինի ամերիկյան ընկերությունների առաջխաղացմամբ թուրքական շուկայում։ Բնական է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը սատարելու է հանրապետականների հանդեպ լոյալ Էրդողանին, այլ ոչ թե Օզելին եւ ԺՀԿ-ին, որոնց հետեւում կանգնած են Գերմանիան, Ֆրանսիան եւ ԵՄ-ն:

Ֆիդանը եւ Ռուբիոն քննարկել են Գազայի հատվածում հրադադարը, պետությունների ղեկավարների այցերի նախապատրաստումը (Էրդողանը պատրաստվում է այցելել ԱՄՆ), ինչպես նաեւ պատրաստկամւոթյուն են հայտնել վերացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության սահմանափակումները, ինչի համար կանցկացվեն տեխնիկական խորհրդակցություններ: Հետաքրքիր է՝ բանակցությունների ընթացքում Ֆիդանն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի ապահովմանն ուղղված ԱՄՆ ջանքերին, ինչպես նաեւ այն, որ բացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացից, նրանք քննարկել են իրավիճակը Բոսնիա եւ Հերցեգովինայում:

Թեեւ Թուրքիայի երկխոսությունը ամերիկյան նոր վարչակազմի հետ նոր է սկսվել, սակայն տպավորություն է ստեղծվում, որ Անկարան արդեն հասցրել է արագ ընտրել ավելի ուժեղ գործընկեր: Հատկանշական է, որ Ֆիդանի ԱՄՆ այցից առաջ՝ մարտի 24-ին, Կառավարության նիստից հետո Էրդողանը հայտարարել էր․ «Եվրոպայի պահանջը մեր երկրում ոչ միայն անվտնգության, այլեւ շատ այլ ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, դիվանագիտությունը եւ առեւտուրը, սկսել է բացահայտ ճանաչվել։ Քանի որ մեր եվրոպացի բարեկամներն իրենց քաղաքականությունը սահմանում են ռացիոնալ հիմքի վրա, նրանք նույնպես գիտակցում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարեւորությունը։ Մենք դա դիտարկում ենք որպես խոստումնալից զարգացումներ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների ապագայի համար։ Գլոբալ մասշտաբով տեղի ունեցող արագ եւ հանկարծակի փոփխությունները ցույց են տալիս, որ մեզ ավելի շատ երկխոսություն եւ ինստիտուցիոնալ համագործակցություն է պետք: Թուրքիան պատրաստ է եվրոպական երկրների եւ միության հետ իր հարաբերությունները զարգացնել ընդհանուր շահերի եւ փոխադարձ հարգանքի շրջանակներում»:

Թուրքիայի նախագահի ակնարկը հասկանալի է։ Սակայն դժվար է խոսել հարաբերությունների զարգացման մասին, երբ ԵՄ-ն անթաքույց աջակցում է Թուրքիայում նրանց, ովքեր մասնակցում են բողոքի ցույցերին՝ օգտագործելով «ով չի ցատկում, նա Թայիփ է». Էրդողանին հեռացնելու եւ Հանրապետական ժողովրդական կուսակցության իշխանության գալու հարցում ԵՄ շահագրգռվածությունը վաղուց բացահայտված գաղտնիքն է։ ԵՄ-ն խաղադրույք է կատարում Ռուսաստանի հետ հետագա դիմակայության վրա, սիկ Թուրքիան Էրդողանի օրոք ուղղակի հակառուսական պատժմիջոցներ չի սահմանում։ Միայն դա կբավականացներ, որպեսզի Բրյուսելը, Բեռլինը եւ Փարիզը աջակցեին թուրքական ընդդիմությանը, որը հետեւողական դիրք է զբաղեցնում արտաքին քաղաքականության մեջ։

Իսկ Էրդողանը մարտի 24-ին հասցրել է աջակցություն ցույց տալ Թրամփի վարչակազմի քաղաքականությանն ուկրինական ուղղությամբ՝ դրանով իսկ հակասության մեջ մտնելով ԵՄ շատ երկրների հետ, որոնք անհաշտ դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ: Եվ, իհարկե, շատ խոսուն է այն ժամանակ թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հնչեցված ցանկությունը․ «Միանգամայն հնարավոր է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն այլ դինամիկա ստանան պարոն Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում»:

Եթե Թրամփի վարչակազմի եւ ԵՄ-ի դիրքորոշումների, ինչպես նաեւ Էրդողանի առաջնահերթության հետ կապված ամեն ինչ պարզ է, ապա անհասկանալի է մնում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը: Բանը հասել է նրան, որ մարտի 26-ին BBC-ին տված հարցազրույցում ԺՀԿ-ի առաջնորդ Օզելը նույնիսկ դժգոհություն է հայտնել վարչապետ Սթարմերի եւ Լեյբորիստական կուսակցության լռությունից՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության հետ։ Սակայն մենք չէինք շտապի պնդել, որ բրիտանական կառավարությունն աջակցում է Էրդողանին, ինչպես դա իրականում անում է Թրամփի վարչակազմը։

Հետաքրքիր զուգադիպությամբ, արդեն մարտի 19-ին Լոնդոնում Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարությամբ ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ որոշում է կայացվել աջակցություն հայտնել Էքրեմ Իմամօղլուին: Ավելին, մարտի 20-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան մոտ, որի ժամանակ Մեծ Բրիտանիայում ԺՀԿ-ի նախագահ Մեհմեդ Շարը եւ մի քանի այլ անձինք դեսպանատան առջեւ սեւ ծաղկեպսակ են դրել՝ «ինքնիշխնությունն անվերապահորեն պատկանում է ազգին» գրությամբ: Իսկ մարտի 22-ին Լոնդոնում Իմամօղլուի ավելի քան 5000 կողմնակիցներ դրեցին խորհրդանշական քվեատուփ եւ նույնիսկ երթով անցան Թրաֆալգարի հրապարակից մինչեւ Դաունինգ սթրիթ 10՝ Բրիտանիայի վարչապետի նստավայր: Բնական է՝ Մեծ Բրիտանիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության արհմիությունը չէր կարողանա նման ակցիա կազմակերպել Լոնդոնում ալեւիների եւ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության կողմնակիցների մասնակցությամբ, եթե դրան հավանություն չտային բրիտանական իշխանությունները:

Պարզ չէ, թե ինչի համար է դա անհրաժեշտ Մեծ Բրիտանիային: Առնվազն երկու վարկած գոյություն ունենալու իրավունք ունի: Առաջին վարկածը՝ Լոնդոնում թուրքական ընդդիմության ակցիաների միջոցով Մեծ Բրիտանիան շանտաժի է ենթարկում Էրդողանին՝ նրանից պահանջելով ավելի ակտիվ գործողություններ Ռուսաստանի եւ Իրանի դեմ, առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ եւ Անդրկովկասում։ Այժմ դա ավելի քան հավանական է բրիտանա-իրանական հարաբերությունների վատթարացման եւ Զելենսկու ռեժիմի կրիտիկական կախվածության ֆոնին բրիտանացիներից։

Երկրորդ վարկածը՝ առանձնապես չհրապարակելով, Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ միասին աջակցում է թուրքական ընդդիմությանը՝ Էրդողանին տապալելու եւ նրա տեղը ֆիգուր բերելու նպատակով, որը Լոնդոնի, Բրյուսելի, Բեռլինի եւ Փարիզի հրամանով կմիանա հակառուսական պատժամիջոցներին եւ Թուրքիային կներգրավի Ռուսաստանի հետ լայնամասշտաբ առճակատման մեջ, որն իր ազդեցությունը կունենա Ուկրաինայի, Անդրկովկասի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա։

Հաշվի առնելով բրիտանական եւ եվրոպական քաղաքական գործիչների թաքնված հակակրանքը Թրամփի վարչակազմի նկատմամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկա հակամարտությունները՝ նման վարկածը նույնպես գոյության իրավունք ունի: Ի վերջո, սրընթաց զարգացող իրադարձությունների լույսի ներքո նահրաժեշտ է ծագող հարցի պատասխանը. Արդյո՞ք Թուրքիան փոխում է Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ որպես գլխավոր դաշնակից:

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի