կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 10:43
Քաղաքական

Ոչ մի խոսք չասացիք, թե ինչ վիճակ է տիրում Ադրբեջանում. Նաիրա Զոհրաբյանը՝ եվրոպացիներին

Ոչ մի խոսք չասացիք, թե ինչ վիճակ է տիրում Ադրբեջանում. Նաիրա Զոհրաբյանը՝  եվրոպացիներին

ԱԺ-ում ընթացող «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստի երկրորդ օրն է, որտեղ Հարևանության քաղաքականությանը մասնակցող երկրների ներկայացուցիչները բարձրաձայնում են խնդիրների մասին:  

 

Ուկրաինայի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին իր երկրին այս դժվար պահին օգնելու համար և շեշտեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ոչ թե ուկրաինական ճգնաժամ է, այլ հակամարտություն:

 

Իր դիտարկումը ներկայացրեց նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին իր ընդլայնման նոր քաղաքականության հղած մեսիջների համար: Նա նիստի մասնակիցների ուշադրությունը սևեռեց Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա:

 

«Դուք նշեցիք, որ հարավային գազատարը անվտանգություն կբերի Ադրբեջանին, որ ԵՄ-ն պաշտպանում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, բայց դուք որևէ խոսք չասացիք, թե ինչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում, ուր տասնյակներով ակտիվիստներ ու լրագրողներ պահվում են բանտերում, և Ադրբեջանի իշխանությունների կողմից կա բացարձակ արհամարհանք ԵՄ կոչերի հանդեպ՝ պահպանել ժողովրդավարական արժեքները: Ձեզ չի՞ մտահոգում, որ Ալիևը հավակնում է դիկտատորի կարգավիճակին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: