կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-08 13:09
Տարածաշրջան

Եվրոպացիներին չենք սպասելու, գործակցելու ենք մեր ավանդական գործընկերների հետ. Իրանի արտգործնախարար

Եվրոպացիներին չենք սպասելու, գործակցելու ենք մեր ավանդական գործընկերների հետ. Իրանի արտգործնախարար

Alikonline.ir-ը, վկայակոչելով ԻՌՆԱ-ն, տեղեկացնում է` Նյու Դելիում Հնդկաստանի տրանսպորտի նախարար Նիթին Գատկարի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Մոհամմադ  Ջավադ  Զարիֆն ասել է, որ առևտրի հատուկ մեխանիզմ ստեղծելու կապակցությամբ  շարունակելու են համագործակցել եվրոպացիների հետ: «Սակայն երկար չենք սպասելու նրանց: Մեր շահերն ապահովելու նպատակով գործակցելու ենք մեր ավանդական գործընկերների հետ»,- ասել է նա:

Պատասխանելով Իրանի հետ առեւտրի հատուկ մեխանիզմ ստեղծելու`  ԵՄ նախաձեռնության մասին հարցերին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Եվրոպական կողմը գործադրել է իր ջանքերը: Արդյունքը, սակայն, չի բավարարում մեզ: Առեւտրի հատուկ մեխանիզմ ստեղծելու կապակցությամբ  շարունակելու ենք համագործակցել եվրոպացիների հետ: Սակայն, երկար չենք սպասելու նրանց: Մեր շահերն ապահովելու նպատակով գործակցելու ենք մեր ավանդական գործընկերների հետ»:

Տեղեկացնենք, որ Զարիֆը Նյու Դելիում  մասնակցում է «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին: Նախատեսվում է, որ եռօրյա այցի ընթացքում նա կհանդիպի Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: