| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շարունակվում է եռյակի երթը՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:
Ուշագրավ է, որ թեեւ երթը եռյակի անունից է, բայց կուսակցությունների լիդերներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է ներկա: Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ երթին ներկա չէ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ Տեր-Պետրոսյանը երբեք էլ ներկա չի եղել նախորդ տարիներին կազմակերպված` դեկտեմբերի 10-ի երթերին:
Հարցին, թե արդյո՞ք եռյակը գնում է իշխանափոխության, պատասխանեց, որ, իր կարծիքով, այո', գնում է, «մի քիչ դանդաղ, բայց գնում է»:
«Ազատության» լրագրողի հարցին ի պատասխան, թե ե՞րբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի իշխանափոխության մասին, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ Ծառուկյան «ամբողջական իշխանափոխություն» արտահայտությունն արել է վերջին հանրահավաքի ժամանակ: Լրագրողի դիտարկմանը` այսինքն` դա ենթադրում է նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարակա՞ն, ԲՀԿ մամլո խոսնակը խուսափեց հստակ պատասխան տալ` ասելով, թե եզրակացությունը թողնում է հանրությանը: