Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը հոկտեմբերի 10-ի` ոչ իշխանական ուժերի հանրահավաքի օրակարգից եւ հանրահավաքին ԲՀԿ-ականների մասնակցությունից տեղյակ չէ: yerkir.am-ի հարցին` մասնակցելո՞ւ եք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ԲՀԿ-ական պատգամավորն անկեղծ պատասխանեց. «Ես բազմիցս եմ ասել, որ մեզ տեղյակ չեն պահել, որ պետք է մասնակցենք, ֆրակցիայում տեղյակ չեն պահել, որ պատգամավորները պետք է մասնակցեն այդ հանրահավաքին: Տեղյակ պահեն, կմասնակցենք: Եթե տեղյակ չպահեն... Դե, դեռ չենք որոշել»:
Հարցին` այդ օրը իշխանափոխության պահանջ դրվելո՞ւ է, պատգամավորը պատասխանեց, որ չգիտի, եւ «նմանատիպ» հարցերով պետք է դիմել ֆրակցիայի քարտուղարին, այսինքն` Նաիրա Զոհրաբյանին, հետո հետաքրքրվեց. «Ինչի՞, ԲՀԿ-ն պահանջ է դրել, որ պետք է իշխանափոխություն լինի՞, ինչ-որ նորություններ եմ ձեզանից լսում»:
Երբ ԲՀԿ-ական պատգամավորին հիշեցրեցինք, որ Վանաձորի հանրահավաքում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է հայտարարել, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, հակադարձեց. «Ես չգիտեմ, որ ԲՀԿ-ն նման հարց է դրել: Կարող է ձեզ է թվացել, որ նա նման բան է ասել»: