Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Շաբաթ օրը մայրաքաղաքից ավտոերթով Գյումրի մեկնած Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ մեծ հանրահավաք անցկացրեց Գյումրու Թատերական հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էր նաւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: Բագրատ Սրբազանը Գյումրիում պետք է «Տալույս» խմբի համերգին մասնակցեր, սակայն ԿԳՄՍՆ փոխնախարարի հրահանգով չկայացավ: Ի վերջո ինչով էր տարբերվում եւ ինչ տվեց Սրբազանի մեծ հանրահավաքը Հանրապետության երկրորդ քաղաքին:
«Մթնոլորտն այլ էր, հոգևորը շատ էր, Գյումրու թատերական հրապարակը վաղուց այդքան մարդաշատ չէր եղել», - hraparak.am-ի հետ զրույցում նկատում է «Հայաստան» խմբակցության Շիրակի մարզի պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
Դիտարկմանը, թե գյումրեցների խոսքերով՝ թատերական հրապարակն այդքան մարդաշատ եղել է մեկ 1988, մեկ էլ 2018թ-ին, պատգամավորն ասաց․ «2018թ-ի հետ համեմատել չէի ուզի, իսկ 88-ի Արցախյան շարժման հետ, կարծում եմ՝ ոչ մի բան չի կարող համեմատվել, ազատագրական շարժում էր, թեպետ սա ևս ազգային զարթոնքի, ազատագրական շարժման սկիզբն է»:
Պատգամավորի խոսքով, չնայած իշխանության տարաբնույթ խոչընդոտներին, գյումրեցիների եւ Սրբազանի հանդիպումը կայացավ, որը այնքան ջերմ ու անկեղծ էր, բառերով աննկարագրելի է: «Մենք տեսանք իրական, մտահոգ գյումրեցիներին, հիմա նորից եմ ասում՝ շատ-շատ է փոխվել քաղաքացիների վերաբերմունքը, իսկ իշխանությունն իր հերթական մանր քայլերով ընդամենն իրեն է վնասում, դա իրենց ձեռագիրն է՝ անգամ երեխաների դեպքում նույնն է, բայց ասեմ՝ դա երեխաներին բացարձակ չընկճեց, չկոտրվեցին, երգեցին էլ, ճաշեցին էլ․․․․: Ի դեպ, վստահ եմ, որ առաջիկայում իշխանության կողմից նման ցածր քայլերի դեռ շատ ականատես լինելու ենք»:
Մհեր Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ շարժման անդամներն առաջիկայում ինչ պլաններ ունեն, ինչ է սպասվում: «Գործողություններ, որոնք կարող են կախված լինել նաև իրավիճակներից : Իմացեք՝ դանդաղ, բայց կարևորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա»: