|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ո'չ իշխանությանն է հասկանում ու հավատում, ո'չ էլ ՀԱԿ-ին: «Եվ այդ անհավատության մեջ խոսք ասել, շատ բարդ է»,- ԵՐԿԻՐ-ին ասաց նա:
Հարցին` ինչո՞ւ, այնուամենայնիվ, իշխանությունը մերժեց ՀԱԿ-ի առաջարկը` բանակցել պաշտոնապես ձեւավորված պատվիրակությունների միջոցով, Ռուբեն Թովմասյանը պատասխանեց. «ՀԱԿ-ն այնպիսի դիրք գրավեց, որ պիտի մերժվեր, որովհետեւ իշխանությունը նույն ՀԱԿ-ն է, ՀԱԿ-ն էլ նույն իշխանությունն է. երկուսն էլ վստահություն չեն վայելում ժողովրդի մեջ, եւ այդ անվստահության պայմաններում երկուսն էլ աշխատում են վերարտադրվել: Դա է ամբողջ էությունը»: