|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել է 15 պատգամավոր: ԱԺ ՀԱԿ խմբակացությունից միացել են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը: ՀԱԿ-ից ստորագրահավաքին չեն մասնակցել խմբակացության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Լյուդմիլա Սարգսյանը:
«Ժառանգություն» խմբակցությունից միացել են Թևան Պողոսյանն ու Զարուհի Փոստանջյանը:
ՕԵԿ խմբակացությունը ողջ կազմով միացել է ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
Ստորագրահավաքին միացել են նաև ԲՀԿ խմբակացության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
Պատգամավորները ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կարող են միանալ մինչև դեկտեմբերի 18-ը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: