Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունը ցեղասպանության հանցակից է, իրենք միշտ պատրաստ են հայի արյուն թափելու, ոնց որ թափել են այս ամբողջ ժամանակահատվածում: Այս մասին լրագրողների հետ զրույցում երթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով այն հարցին, որ իշխանությունից հայտարարում են, որ չի բացառվում, որ կկարեկն պետական շենքեր մտնելու պարագայում:
«Իմ խնդրանքն է՝ ամեն ինչ դնել մի կողմ, լինել-չլինելու հարց է, ամբիցիայի, իրար անուն դնելու ժամանակ չէ: Պետք է փրկենք Հայաստանը, իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, Այսօր Արցախը արնաքամ է լինում, իրենք վեր են ընգել այստեղ ու չեն օգնում, Անդրանիկ Քոչարյանի նմանները պետք է պատասխան տան»,- ասել է նա:
Սաղաթելյանը նշեց, որ ակցիաների նպատակը երկրում երկիշխանություն ստեղծելն է. «Կամ իշխանափոխություն կլինի, կամ Հայաստանտ կկորցնենք»:
Հարցին, թե արդյոք համագործակցում են ՔՊ-ականների հետ, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ արդեն հակասություններ են նկատվում, Սաղաթելյանն ասաց, որ չեն բանակցում, վարչապետի իմպիչմենտի համար կբանակցեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն ժողովրդի ուժը:
Սաղաթելյանը համոզված է, որ այս վիճակը շարունակվելու դեպքում շուտով ականատես ենք լինելու ազգային ուժերի արտահանձնումն է թշնամուն:
«Նիկոլն ու Ալիեւը նույն բանն են ասում՝ իրար պաս տալով, մենք պետություն ենք կորցնում, էդ մարդը միայն հանձնում է: Մենք գալիս ենք ՀՀ սահմանները պաշտպանելու, ինքնիշխանությունը պահպանելու, իսկ իրենք Հայաստանի Հնարապետության ինքնիշխանության հերն անիծում են»,- ասաց նա: