կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-09 20:25
Քաղաքական

Թողնում եմ պատգամավորի մանդատս եւ մասնակցում ընտրություններին հանուն իշխանափոխության․ Անդրանիկ Թեւանյան

«Մայր Հայաստանը» նպատակ է դրել իրականացնել իշխանափոոխություն եւ դա սկսել Երեւանի ավագանու ընտրություններով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ հայտարարեց շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։

 «Մեզ խաբում են, թե հանձնելով խաղաղություն են բերելու, մեզ պառակտում են՝ ասելով թե «հայաստանցի» ու «ղարաբաղցի» բաժանումը կարող է փրկել Հայաստանը։ Ասում են՝ Արցախը տանք, որ Արցախը փրկենք։ Մենք դեմ ենք, մենք օգտագործելու ենք բոլոր հարթակները եւ հնարավորությունը, որ այս իշխանության քթից բերենք այս շոուները։ «Մայր Հայաստանը» նպատակ է դրել իրականցնել իշխանափոոխություն եւ դա սկսվել ավագանու ընտրություններով։ Խնդրում եմ յուրաքանչյուրդ եղեք մեր շտաբի ղեկավարը, մեր վստահված անձը, եւ հիշեք՝ ո՞վ, եթե ոչ դուք, երբ՝ եթե ոչ հիմա։ Ես այս պրոցեսում ներդնելու եմ ամեն ինչ, որովհետեւ եթե մենք երկիր կորցրինք, ոչ մի նշանակություն չի ունենա մեր զբաղեցրած պաշտոնը։ Հետեւաբար հայտարարում եմ՝ ես վայր եմ դնում պատգամավորի մանդատը եւ մասնակցում ընտրությունների հանուն իշխանափոխության։ Կամ ԱԺ կվերադառնանք որպես իշխանություն, կամ իշխանությունն այնտեղ այլեւս անելիք չպետք է ունենա։ Զինվեք մարտական տրամադրությամբ, պատրաստվեք պայքարի եւ հիշեք՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը յուրաքանչյուրիս անելիքն է։ Միացիր որ հաղթենք, միացիր, որ փոխենք, եւ մենք անպայման կունենանք հաջողություն»,- հայտարարեց Թեւանյանը։