Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
«Հայ ազգային կոնգրես»-ն (ՀԱԿ) ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ՀԱԿ-ը, պատրաստ է քաղաքական իրավիճակի քննարկումներին, որոնց վերաբերյալ առաջարկ է արել ՀՀ վարչապետ Փաշինյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից։
«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հետեւյալը.
«Դուք գիտեք վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի կուսակացությունը՝ Հանուն Հանրապետության, հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։
Հայ Ազգային Կոնգրեսը նման հայտարարություն չի արել, հետեւաբար մեզ համար անհասկանալի է այդ ապատեղեկատվության տարածման նպատակադրումը (մոտիվացիան)»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։