կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-23 08:24
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Լեւոն Տեր-Պետրոսյանից. «Ժողովուրդ»

Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Լեւոն Տեր-Պետրոսյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության իր աշխատասենյակում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո երեկ ԲՀԿ գրասենյակ է հրավիրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա՝Րաֆֆի Հովհաննիսյանին։ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Լեւոն Տեր-Պետրոսյանից, քանի որ եռյակում առանցքային որոշումները կայացնելուց հետո են միայն իրեն տեղյակ պահում։Իսկ արդեն եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ այս անգամ լավ կլինի առանցքային ելույթ ունենա հենց Ծառուկյանը, քանի որ մարդիկ հենց նրա խոսքն են ցանկանում լսել։ Ըստ այդմ էլ որոշվել է, որ Ծառուկյանի խոսքը պետք է լինի սուր քննադատական՝ սոցիալական ուղղվածությամբ, բայց «չափի մեջ»։

 

Նկատենք, որ առաջին նախագահի կողմից «քառյակ» որակված միավորման հանդիպմանը եւս ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չկար»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: