|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի սրտով էր, որ երեկ իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Տեր-Պետրոսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից դա «զուտ քաղաքավարության ժեստ էր, զորակցություն»: Թե ի՞նչ են խոսել երկրի առաջին նախագահը եւ «Ժառանգության» առաջնորդը` Արմեն Մարտիրոսյանին հայտնի չէ:
Լրագրողները պատգամավորին հիշեցրին, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր հացադուլ անում, Տեր-Պետրոսյանը նրան անգամ բարեւել չցանկացավ:
«Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք դռները չի փակում, կամուրջները չի այրում»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ «Ժառանգություն»-ՀԱԿ համագործակցության հեռանկարը կուսակցությունում չի քննարկվել:
Արդեն ասուլիսի ավարտին Yerkir.am-ի հետ առանձնազրույցում պատգամավորը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա իր քայլով պարզապես «սպանեց» Տեր-Պետրոսյանին: