Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողով է հրավիրել:
Այն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Րաֆֆի Հովհաննիսյանը, նայելով սակավաթիվ մարդկանց, ասաց, որ նման իրավիճակներում ինքը եղել է բազմիցս, բայց ժողովրդի պայքարը չի ճանաչում ո'չ եղանակ, ո'չ ստվերային խաղեր, ո'չ կուսակցական պահեր:
«Մի վեց շաբաթ առաջ այս հրապարակում, որտեղ ավելի շատ ժողովուրդ էր հավաքվել` հայտնի պատճառներով, ես ճղեցի ելույթս: Հիմա ուզում եմ մի քանի պարբերություն կարդալ այդ ելույթից: Այս աշխարհի վրա և մեր երկրում ոչ մի անշրջելի բան չկա, ոչ մեկը լուսանցքային չէ, ամեն մարդ կապ ունի մեր երկրի և մեր ապագայի հետ»,- ասաց նա:
Հովհաննիսյանի ելույթը միավորվելու անհրաժեշտության մասին էր: «Ես շատ դաժան պահեր ու անկման շրջաններ եմ տեսել, երբ միգուցե մենք չէինք հասկանում միմյանց: Հակասությունների ու մեղքի մշուշի պատճառով դժվար էր տեսնել, թե ինչ է սպասվում առջևում, բայց այդ ամենից հետո միավորվեցինք` որպես մեկ մարդ: Մեր երկիրը չի կարող տապալվել ո'չ ներսից, ո'չ էլ արտաքինից»,- ասաց նա: