|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ եւ իր դժգոհությունը հայտնել ԵԱՀԿ կառույցներից` «Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ նրանց տված իրարամերժ գնահատականների կապակցությամբ, որոնց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել և չեն ընդունվում ՀԱԿ-ի և հասարակության կողմից»:
ՀԱԿ առաջնորդը նշել է նաև, որ «թեև եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այն այդքան էլ արդյունավետ չէ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության առաջ մղման առումով»:
Տեր-Պետրոսյանը հիշեցրել է վերջին տարիներին իրականացրած համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարների վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո և, փաստորեն, անտեսվեցին Եվրոպայի կողմից: