կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 23:13
Քաղաքական

Նեղացած է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանից. Արթուր Բաղդասարյանը փորձում էր պարզաբանել, թե ինչու ՕԵԿ-ը կոալիցիա մտավ

Նեղացած է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանից. Արթուր Բաղդասարյանը փորձում էր պարզաբանել, թե ինչու ՕԵԿ-ը կոալիցիա մտավ

ՕԵԿ-ի' այսօր հրավիրած հանրահավաքի ժամանակ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ելույթը բաժանելով 3 մասի, առաջինով փորձում էր բացատրել, թե ինչո՞ւ 2003 թվականին ինքը «լքեց ընդդիմադիր դաշտն» ու իշխանական կոալիցիա կազմեց: Դրա պատճառը, ըստ Բաղդասարյանի այն էր, թե իբր այդ ընտրություններում 3 հիմնական թեկնածուներ կային' ինքը, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում' ինքը հանդիպել է առաջին նախագահի հետ, ով, իբր, Բաղդասարյանին ասել է, որ նա կա'մ կմիանա իրեն, կա'մ ինքը քաղաքականապես կոչնչացնի Բաղդասարյանին:

 

Արթուր Բաղդասարյանը նշեց, թե ինքն այդ ընտրություններում հավաքեց Լեւոն Տեր-Պետրոսյանից փոքր-ինչ պակաս ձայներ' մոտ 300 հազար, այսինքն' առաջին նախագահն իր հետ նման կերպ խոսելու իրավունք չուներ:

 

Երկրորդ' Արթուր Բաղդասարյանը նշեց, թե այդ ժամանակ հրապարակավ առաջին նախագահի ճամբարը սկսել էր ցեխ շպրտել իր վրա: Եվ այդ պայմաններում, ըստ նրա, ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին մնում էր 3 ճանապարհ' միանալ իրենց հետ վերջնագրի ու քննադատությունների լեզվով խոսող ընդդիմության լիդերին, իսկ նախ' այդպիսի հրավեր իրենք չէին ստացել, նաեւ վիրավորված էին այդ վերաբերմունքից, երկրորդ ճանապարհը' արձագանքել Սերժ Սարգսյանի' իշխանական կոալիցիա ձեւավորելու առաջարկին ու այդ ձեւով փորձել իրենց ծրագրերը կյանքի կոչել, եւ երրորդ' շարունակել երկուսից էլ առանձին, իսկ այդ դեպքում հարվածներ ստանալ երկու կողմից էլ:

 

«Եվ դուք գիտեք, թե մենք որ ճանապարհն ընտրեցինք»,- նշեց Արթուր Բաղդասարյանն ու հավելեց, թե դրանից հետո, սակայն, իրենք չեն կարողացել իշխանական կոալիցիայում էական դեր ունենալ...

 

Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանին նորից ու նորից քննադատելն Արթւոր Բաղդասարյանի ելույթի հիմնական մասն էր կազմում:

 

Նա հայտարարեց, թե իրենց շատ են քննադատել, որ ՕԵԿ-ը կեղծ ընդդիմություն է, հիմա էլ են հայտարարում, նշում են, թե ՕԵԿ-ը գործուղվել է կոալիցիա' ընտրությունների նախաշեմին ընդդիմությունը փոշիացնելու, փոխանակ ուրախ լինեն, որ ՕԵԿ-ը եւս դառնում է ընդդիմություն: