«Քիչ առաջ խոսում էի Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից մահացած երկու երեխաների հարեւանի հետ: Պատմում էր, որ ընտանիքն ահավոր վիճակում է, կործանված, կոտրված, անհույս: Աղջկան էլ հույս չեն տալիս, ամեն րոպե սպասում են, որ նա էլ կմահանա….Նրանց, սակայն, զարմացնում է լրատվամիջոցների քար անտարբերությունը երկրորդ կողմի նկատմամբ, «Վարդան Պետրոսյանը լավ է», «Վարդան Պետորսյանի շնչառությունը վերականգնվել է», «Վարդան Պետրոսյանն այս վիճակում էլ հումորի զգացումը չի կորցրել» վերնագրերը: Ինքս Վարդան Պետրոսյանին շաաատ սիրում եմ, նրա ներկայացումները` նույնպես, բայց եկեք չմոռանանք, որ երկրորդ կողմում էլ է մարդ` առավել ծանր վիճակում, ինչ անենք, որ ոչ այնքան հայտնի, որքան Պետրոսյանը…»:
Լուսանկարը` օգտատերի facebook-յան էջից