կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 18:43
Քաղաքական

ԵՏՄ-ն անշրջելի չէ. Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Տեր-Պետրոսյանին

ԵՏՄ-ն անշրջելի չէ. Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Տեր-Պետրոսյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին, հայտարարեց, որ այդ անշրջելի փաստի հետ կապված ցանկացած ջղաձգում անիմաստ, ուշացած եւ վնասակար է:

 

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր նախորդ ելույթում եւս ջղաձգված էր անվանել ԵՏՄ-ին դեմ արտահայտվողներին, իսկ նրանց թվում է «Ժառանգություն» կուսակցությունն է՝ ի դեմս կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի: Անցած հանրահավաքի ժամանակ նա Տեր-Պետրոսյանին հակադարձելու հնարավորություն չունեցավ, իսկ այսօր խոսեց: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հարգում է Տեր-Պետրոսյանի տեսակետը, թեեւ որոշ հարցերում համաձայն չէ: Ըստ նրա` այսօր արտաքին քաղաքականության մասին չպետք է խոսեին, բայց Տեր-Պետրոսյանը խոսեց, եւ ինքը պաշտպանում է Տեր-Պետրոսյանի իրավունքը: «Ոչ մեկ թող դիմացինի տեսակետ արտահայտելը չսահմանափակի»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ բոլորը գիտեն «Ժառանգության» տեսակետը` իրենք դեմ են ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին, եւ նման որոշում կայացնելով`Սերժ Սարգսյանը սխալ ուղղությամբ է տանում երկիրը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ ինքն այն կարծիքին չէ, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին անշրջելի է: Ըստ նրա` մեզ հարկավոր է հեղափոխություն՝ հոգու, մտքի, ազգի:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց, որ մինչեւ ապրիլի 24-ը արտահերթ նախագահական ընտրություններ լինեն: