Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեծ Բրիտանիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաներն ընդդեմ ռասիզմի և ոստիկանական կամայականության. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ չնայած գործող կարանտինին՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի, Բրիսթոլի, Քարդիֆի, Մանչեսթերի և թագավորության այլ քաղաքների փողոցներ։
Ցուցարարները պահանջել են պատասխանատվության ենթարկել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան համար պատասխանատուներին. նա մահացել էր շնչահեղձությունից, երբ ամերիկյան Մինեապոլիս քաղաքում ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմել էր նրա պարանոցը։
Ըստ ԶԼՄ-ի՝ Բրիսթոլում ցուցարարները տապալել են XVII դարի ձեռնարկատեր, ստրկավաճառ էդվարդ Քոլսթոնի արձանը և ջուրը նետել, իսկ Լոնդոնում պղծել են Ուինսթոն Չերչիլի արձանը։ Վանդալները արձանի վրա ներկով գրել են «ռասիսիտ է եղել»։ Լոնդոնում ցույցը հիմնականում խաղաղ է ընթացել, սակայն ուշ ժամերին արդեն որոշ ցուցարարներ սկսել են քարեր ու շշեր նետել իրավապահների ուղղությամբ։
Լոնդոնի ոստիկանության տվյալների համաձայն՝ այդ ընթացքում ավելի քան 20 ոստիկան է տուժել, ձերբակալվել է 12 մարդ։
Տեսանյութն՝ այստեղ.