|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը:
Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 45 և 42 տարեկան երկու տղամարդ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: