|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հայաստանի ազգային հերոս, երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Որոշումն ավագանու նիստում ընդունվեց միաձայն՝ 49 կողմ ձայնով:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի առաջարկը, իսկ որպես հուշարձանի տեղադրման վայր՝ նախապես քննարկվել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակը. «Հաշվի առնելով, որ կար Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի՝ ավելի տեսանելի հատված տեղափոխելու հարցը, այս երկու առաջարկները միաձուլվեցին մեկ որոշման մեջ և առաջարկվում է Ազնավուրի արձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Ռոդենի արձանը տեղափոխել մայթեզրին ավելի մոտ հատված, քանի որ քանդակի նվիրատվության պայմանագրով սահմանված է, որ հանրությունը պետք է պատշաճ կերպով կարողանա ուսումնասիրել ստեղծագործությունը»: