|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայտնի է, որ եռյակում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի օրակարգի, մասնավորապես` իշխանափոխության հարցը բարձրացնելու վերաբերյալ դիրքորոշումները տարբեր են եւ տարածայնությունների տեղիք են տալիս:
Yerkir.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից փորձեց պարզել` ի վերջո, իշխանափոխության պահանջ դրվելու է, թե` ոչ: Հստակ պատասխան պատգամավորը չտվեց:
«Օրակարգի և ելույթների բովանդակությունը չի քննարկվել: Դեռ շատ ժամանակ ունենք: Պատասխանը հետևյալն է` մեր և ժողովրդի ներդաշնակ եզրակացությունը բոլորը կլսեն»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը չկարողացավ ասել նաեւ՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյանը ներկա կլինի հանրահավաքին: «Դեռևս չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասաց նա:
Նշենք որ անհայտ է նաեւ հանրահավաք հրավիրած մյուս երկու ուժերի՝ ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» ղեկավարների` հանրահավաքին ներկա լինել-չլինելու հարցը: