|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր ԱԺ-ում ավարտվեց գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջին դռնփակ նիստը: Նիստից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասացին միայն, որ քննարկվել են աշխատանքային օրակարգի հարցեր:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջին նիստը գնահատում է արդյունավետ, կառուցողական: Հարցին` արժե՞ր, արդյոք, որ նիստը լիներ դռնփակ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Միանշանակ, դռնփակ անցկացնելն ամենաճիշտ որոշումն էր, և դա մեզ հնարավորություն է տալիս գործելու արդյունավետ: Պետական գաղտնիքներ չեն քննարկվել, բայց մեկ հարց է` կամերայի ներկայությամբ քննարկել, այլ հարց է, եթե լրատվամիջոցները ներկա չեն»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես նշեց, որ նիստը քննարկել է աշխատանքային օրակարգային հարցեր: Ինչ վերաբերում է նիստի դռնփակ լինելուն, նա կարծիք հայտնեց, որ դա նպաստեց, որ հարցերն արագ-արագ քննարկվեն: «Ես պատկերացնում եմ, որ եթե բազմաթիվ լրագրողներ լինեին այստեղ, մենք երևի հինգ ժամում այս գործը կանեինք, որովհետև դրված էին տեխնիկական աշխատանքային հարցեր: Հաջորդ նիստում կքննարկենք խմբերում ընդգրկված պատգամավորների հարցը. երկու մեծ խմբերում կլինեն չորսական պատգամավորներ, մյուսներում՝ երկուական»,- ասաց պատգամավորը: