կարևոր
6616 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-02 15:21
Հասարակություն

Իմ ու իմ ընկերների ու հայրենասեր մարդկանց համար սա քաղաքականություն չի, այլ լինել -չլինելու հարց՝ Հայրենիքի հարց է․ Թերեզա Մխիթարյան

Իմ ու իմ ընկերների ու հայրենասեր մարդկանց համար սա քաղաքականություն չի, այլ լինել -չլինելու հարց՝ Հայրենիքի հարց է․ Թերեզա Մխիթարյան

Միլիմետրերով առաջ ենք գնացել, քայլ առ քայլ հարատև աշխատանքի ու ջանքերի շնորհիվ ուժեղացել, մինչև եկան էս սրբապիղծ, սատանայապաշտ, թուրքի երազանքները իրականացնող նիկոլները ու սկսեցին կիլոմետրերով մեր երկիրը քանդել, մեծ լոքերով կործանել ինչ կա-չկա: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել «Ջերմոլիո» ասոցիացիայի նախագահ, բարերար Թերեզա Մխիթարյանը։

«Տավուշը՝ Շամշադինը, պապերիս ծննդավայրն է: Տատիկս Սյունիքից է՝ Մեղրիից:

Հենց գալիս եմ Հայաստան, գնում եմ Շամշադին՝ սահմանը ուժեղացնելու (Շամշադինի առաջին գյուղից մինչև Կարմիր), դպրոցները ու մանկապարտեզները վերանորոգելու, անտուններին տուն նվիրելու, տանիքներ վերանորոգելու , մեկ առ մեկ ըտանիքներին ոտքի կանգնեցնելու, գոմեր սարքելու, հիվանդներին բուժելու , գյուղերը լուսավորելու, գրեթե բոլոր գյուղերի երեխաներին ամեն տարի ամանորյա նվերներ և սեպտեմբերից առաջ գրենական պիտույքներ նվիրելու … մարդկանց օգնելու, որ ծառեր տնկեն, ցորեն ցանեն..:

Ու սա ոչ թե մի անգամ կամ 2-3 , այլ արդեն 8-րդ տարին՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:

Իհարկե, ամբողջ Հայաստանին եմ միշտ փորձում օգուտ տալ, բայց Շամշադինին, քանի որ ամենաերկար սահմանը ուներ Ադրբեջանի հետ, ավելի շատ ուշադրություն եմ հատկացրել:

Ուզում եմ, որ մարդիկ երջանիկ լինեն. երջանիկ մարդը բարի մարդ է լինում:

Բարի մարդու ուղեղը աշխատում է. ինքը համ իրեն է օգուտ տալիս, համ գյուղին, համ Հայաստանին:

Միլիմետրերով առաջ ենք գնացել, քայլ առ քայլ հարատև աշխատանքի ու ջանքերի շնորհիվ ուժեղացել:

Մինչև եկան էս սրբապիղծ, սատանայապաշտ, թուրքի երազանքները իրականացնող նիկոլները ու սկսեցին կիլոմետրերով մեր երկիրը քանդել, մեծ լոքերով կործանել ինչ կա-չկա:

Միշտ էդ զգացողությունը ունեմ. էն որ երեխա է լինում ծովի ափին ու ժամերով չարչարվում է, որ ամրոց սարքի ավազից, մեկ էլ մի մեծ «ձյաձյա» է անցնում ու մի ոտքի հարվածով էդ ամրոցը քանդում է: Այ էդ երեխայի ցգացմունքների մասին հաճախ եմ մտածում:

Հենց այդ պատճառով իմ ու իմ ընկերների ու հայրենասեր մարդկանց համար սա քաղաքականություն չի, այլ լինել չլինելու հարց է՝ Հայրենիքի հարց է:

Հայրենիքը շատ թանկ բան է, Աստվածատուր է, իսկ թանկ բաները գետնին գցած չեն լինում, երբեք:

Թանկ բաների համար պետք է ՊԱՅՔԱՐԵԼ»,- գրել է Մխիթարյանը: