Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն, ինչ կատարվել է այսօր, ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չի եղել: Այս ամսվա 7-ին, երբ առաջին անգամ քննիչները եկել են և փորձել են առգրավել մեքենան, հենց սկզբից ուզում եմ ասեմ, որ սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է, և այդ ժամանակ, որ փորձել են մեքենան տանել, հասկացել են, որ դա անօրինական է և պետք է համապատասխան վճիռ լինի դատարանի, հեռացել են:
Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել քննչական կոմիտեի նախագահի հետ իր նախաձեռնությամբ և վերջնական մեր խոսակցության արդյունքը եղել է այն, որ ասել է` իրեն սխալ են զեկուցել ու այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշում են կայացրել մեքենան առգրավելու, և ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նաագահին ու եթե ինքը իմանար, նման բան չէր լինի:
Ես իրեն պատասխանել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ անելու համար պատարստ եմ որտեղ ասեք` ուղարկեմ: Այս իրավիճակը, որ ստեղծվել է ինձ քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անընդունելի եմ համարում և դատապարտում եմ: Մենք այդ մեքենան որտեղ ասեին` ուղարկելու էինք և մենք այդպես էինք պայմանավորվել»,-Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Սամվել Շահրամանյանի խոսքով՝ այն իրավիճակը, որը ստեղծվել՝ մուտքի դռներ կոտրելով և մեքենան բռնի տանելով, դա վերաբերմունքն է Արցախի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դարպասները,առանց դատարանի որոշման նեխուժել և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Ներկայացուցչությունից հայտնեցին, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։
Ոստիկանության գործողություններն ըստ փաստաբանի ապօրինի է և վիճարկելու են դատարանում։