Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցության բոլոր մարմիններում մշտապես ներգրավված են եղել նոր մարդիկ, թարմացում մշտապես եղել է, ուստի ներքին իշխանափոխության հարց մեր օրակարգում չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք մեր բնական ընթացքով, հունով, մեր օրակարգով գնում ենք առաջ: Այսինքն՝ նման խնդիր չկա, նման հարց մենք չունենք»,- հավելեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ Դաշնակցության համագործակցությանը՝ Իշխան Սաղաթելյանը շեշտեց. «Մենք մեզ մոտ չունենք ցուցակ, թե որ կուսակցությունների կամ անձանց հետ կարելի է համագործակցել, որոնց հետ՝ ոչ, և ում հետ ինչ ֆորմատով և որքան: Ունենք քաղաքական հարցեր, ունենք օրակարգեր, և մեր օրակարգի շուրջ բաց ենք համագործակցության ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ: Իսկ իշխանափոխության խնդիր մեր օրակարգում չկա, ձեր նշած կուսակցությունների հետ նման քննարկում չենք ունեցել: Կարծեմ «Հրապարակ»-ն էր այսօր առավոտյան գրել՝ Դաշնակցության հավաստի աղբյուրներից... Նշեմ, որ անցած տարիների ընթացքում և հիմա էլ որևէ լրատվամիջոց չի կարող հավաստի աղբյուր ունենալ և չի ունենալու»: