Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ոչ իշխանական եռյակը իշխանափոխության նպատակ ունի, նաեւ` նոր իշխանություն ձեւավորելու:
Հարցին, թե ինչո՞ւ եռյակն այդ դեպքում գնաց ԱԺ նախագահի մոտ քննարկման, եթե պետք է հրաժարվեր բանակցություններից, նա պատասխանեց. «Գնացել էինք` ասելու, որ չենք մտնում իշխանությունների հետ որևէ բանակցության մեջ»:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է` մի օր էլ Արթուր Բաղդասարյանը համագործակցի եռյակի հետ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Եռյակի ֆորմատն անփոփոխ է, բայց մենք ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս այլ ուժերի ներգրավվել այդ շարժման մեջ»:
Իսկ ի՞նչն է, ի վերջո, խանգարում իշխանափոխությանը: Այս հարցին պատգամավորը պատասխանեց, որ ոչինչ էլ չի խանգարում, բոլոր նախադրյալները կան իշխանափոխության համար, բոլոր պրոցեսները հասունացած են: «Բոլոր մեծ զորավարները` Նապոլեոնը, Հաննիբալը, հաղթանակներից առաջ զբաղված չեն եղել գուշակություններով, այլ զբաղված են եղել հաղթանակներով, հաղթանակն է եղել նրանց միակ գործը»,- հայտարարեց Զուրաբյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե գուցե իշխանությունները չգիտեն` ինչպես իրականացնեն բարեփոխումները, և նրանց անհրաժեշտ է ոչ իշխանականների աջակցությունը, նա պատասխանեց. «Լավ, էդքան իրանց ախմախ մի' պատկերացրեք: Իրենք լավ էլ գիտեն` որը ինչպես իրականացնել»: