Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածք ադրբեջանական զորքի ներխուժման փաստը հետևողականորեն հերքում և ապատեղեկատվություն է անվանում ՀՀ ՊՆ-ն, մինչդեռ՝ նշված գյուղի բնակիչներն իրենք են պնդում, որ թշնամին մտել է գյուղի տարածք: Միևնույն ժամանակ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հստակ քարտեզներով ցույց է տվել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք: Թշնամին գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, իսկ ՀՀ ՊՆ-ն ստում է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Նորություն չէ, որ նիկոլական ժամանակաշրջանի ՊՆ-ն դարձել է ապատեղեկատվություն տարածող և թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող: Խնդիրն այն է, որ նիկոլական իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս պաշտպանության նախարար՝ «ասֆալտ» Սուրիկի, բացարձակ չեն ամաչում, որ իրենց ստերը շատ արագ բացահայտվում են: Սա փաստագրված երրորդ դեպքն է, երբ ՀՀ սուվերեն տարածք են ներխուժում ադրբեջանցիները, իսկ ՀՀ իշխանությունները ծպտուն չեն հանում, իրենց հերքումներով պաշտպանում և սպասարկում են պաշտոնական Բաքվին, իսկ միջազգային ասպարեզում վարում են լռակյաց քաղաքականություն»,- նշում է Գագիկ Համբարյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն տարածած հաղորդագրությունում նշել էր, որ ադրբեջանցիները վերադարձել են իրենց դիրքեր: Ըստ քաղաքագետի՝ չպետք է հավատալ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության տարածած հաղորդագրությանը: Եթե ադրբեջանցիները նախկինում գրաված լինեին այդ դիրքերը, ապա մենք կիմանայինք. գյուղի բնակիչները կբարձրաձայնեին:
Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում և Արցախում, կարծես թե չի մտահոգում Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես՝ Փաշինյանը հանգստությամբ ասում է՝ կարևորագույն ռեֆորմներ են արել. հանրային վայրերում ծխելն են արգելել, շուտով նաև աղամանները կարգելեն: Հարց է առաջանում՝ Փաշինյանը ինչո՞ւ է, անվտանգային հարցերը թողած, խոսում որևէ կարևորություն չներկայացնող հարցերից: Քաղաքագետ Համբարյանը նշում է՝ Փաշինայնն անկեղծ է. նրան Արցախը չի հետաքրքրում:
«Փաշինյանը պրագմատիկ է մտածում: Փաշինյանին և նրա քաղաքական թիմին չի հետաքրքրում արցախահայության հետագա ճակատագիրը: Այս իշխանությունները Արցախի հարցը բացահայտ գցում են ռուսների գրպանը: Ռուսներն են խաղաղապահ, ուրեմն թո՛ղ գնան ու լուծեն այն հարցերը, որոնք այսօր առկա են Արցախում: Նիկոլ Անհողին բացաձակապես չի հետաքրքրում, որ Արցախ մտնող գազամուղը պայթեցվել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից մեկ կմ հեռավորության վրա: Ես բազմիցս ասել եմ՝ այս իշխանություններին չի հետաքրքրում, որ ադրբեջանցիները փորձում են Արցախը հայաթափել: Ես վաղուց եմ ասել, իսկ հիմա պնդում եմ, որ Արցախյան 44-օրյա բեմադրված պատերազմը մեկ նպատակ ուներ՝ դուրս շպրտել Ռուսաստանին ՀՀ տարածքից: Սրանք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ չկա արցախյան հարց, չկա Ռուսաստանի ներկայություն: Այժմ Ռուսաստանն ավելի մեծ խնդիրներ ունի, իսկ այս ամենի ֆոնին ակտիվացել է Նիկոլ-Ալիև-Էրդողան եռյակը: Հիմա շատ հանգիստ քայլիստ պատգամավորներն ասում են՝ այո՛, կարելի է քննարկել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցը: Այն հայտարարությունները, որոնք այսօր արվում են, ամենևին պատահական չեն: Այս իշխանությունները փորձում են Արցախի հարցը գցել Ռուսաստանի գրպանը և ասել Ադրբեջանին՝ մենք տարածքային պահանջներ չունենք ձեզ հետ: Պատահական չէր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց հինգ շանտաժ-նախապայմանները: Եթե Փաշինյանը մնաց իշխանության, ապա 3,5 տարի հետո ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ռուսներին ասելու է՝ դուրս եկեք Արցախից: Իսկ մինչ այդ ադրբեջանցիները, Նիկոլի լուռ համաձայնությամբ, բացահայտ տեռորի են ենթարկելու արցախահայությանը»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:
Լենա Կարապետյան