կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-10 16:48
Քաղաքական

Հարց լուծեք, հարց, թե չէ շատ եք խոսում. Հովիկ Աբրահամյան

Հարց լուծեք, հարց, թե չէ շատ եք խոսում. Հովիկ Աբրահամյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց, թե ՌԴ  քաղաքացիները Հայաստան այցելելիս ո՞ր անձնագրից են օգտվում:  Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան այցելելիս օգտվում են իրենց` օտարերկրյա պետություններում վավեր անձնագրերից:

Վարչապետն ընդգծեց, որ ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսը նման անձնագրեր ունի, ինչի պատճառով էլ Հայաստան այցելությունների թիվը կրճատվում է:

«Պետք է ԵՏՄ անդամ երկրների հետ աշխատենք, գանք ընդհանուր հայտարարի, որ իրենք իրենց տեղական անձնագրով կարողանան այցելել Հայաստան` որպես ԵՏՄ անդամ երկիր, ինչը կնպաստի տուրիզմին: Եթե մենք այդ հարցը լուծենք, բազմաթիվ քաղաքացիներ կգան Հայաստան: Ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ էլ Գագիկ Խաչատրյանին ասել էին, որ եթե այդ հարցը լուծվի, քաղաքացիները կգան Հայաստան, ինչն էլ կբերի տնտեսության աշխուժացմանը: Հանձնարարում եմ, որ բանակցեք և զբաղվեք այդ գործով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Գագիկ Եգանյանն արձագանքեց, որ  Մաքսային միության ճանապարհային քարտեզով նախատեսված են կոնսուլտացիաներ և քննարկումներ այդ հարցերի վերաբերյալ: «Հիմա` Ձեր ասածից հետո, միասնաբար կսկսենք աշխատանքները»,- ասաց նա:

«Հարց լուծեք, հարց, թե չէ շատ եք խոսում»,- ասաց վարչապետը: