Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը զարմանալի զուգադիպությամբ զբաղված են լինում այն պահին, երբ նրանց ուղղվում է հետևյալ հարցը. «Իսկ ԲՀԿ-ն դնելո՞ւ է իշխանափոխության պահանջ»:
Մասնավորապես` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Երևանում նախատեսված հանչահավաքին, թեև ելույթ չի ունենալու հարթակից: Իսկ երբ հարցրեցինք, թե ԲՀԿ-ի կողմից իշխանափոխության պահանջ դրվելո՞ւ է, պատասխանեց. «Ես հիմա զբաղված եմ ու չեմ կարող խոսել»:
Գյումրիում գտնվող` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ զրույցում էլ, երբ կրկին հասանք իշխանափոխության վերաբերյալ հարցին, հանկարծ պարզվեց, որ աղմուկ է. «Աղմուկ է, չեմ լսում»:
ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանն էլ չգիտեր՝ մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: «Դեռ չգիտեմ, միգուցե և գնամ, դեռ չգիտեմ»,- ասաց նա: Մեր հարցին` արդյո՞ք ինչ-որ բան կաշկանդում է, որ մասնակցի, պատասխանեց. «Ուղղակի ես այդ օրերին շատ զբաղված եմ լինելու, չգիտեմ` կարող եմ մասնակցել, թե` ոչ: Հիմա էլ շատ զբաղված եմ»: