|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մինչ օրս ԲՀԿ-ն միասնական պաշտոնական տեսակետ չի հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը: «Գագիկ Ծառուկյանն ասել է՝ մինչև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, վերջնական տեքստը չտեսնի, կարծիք չի կարող հայտնել: Դե, ԲՀԿ-ն էլ... Ավելի պաշտոնական իրենց տեսակետը երեւի հանրահավաքի ժամանակ կասեն: Մինչև էսօր ես, ճիշտն ասած, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, նրանցից պաշտոնական կարծիք չեմ լսել»,- նշեց պատգամավորը:
Պարզվում է` ՀՀԿ-ական պատգամավորը գիտի, թե ինչ խնդիր է իր առջեւ դրել Ծառուկյանը: «Ես ոնց հասկանում եմ` Գագիկ Ծառուկյանի նպատակն է, որ երկրում դրական փոփոխություններ լինեն, ժողովրդի վիճակն ավելի լավանա: Համենայն դեպս, ես իր ասածներից դա եմ հասկանում: Թե հիմա այդ ամեն ինչի ենթատեքստում այլ նպատակներ կան, չեմ կարող ասել»,- ասաց Նուշիկյանը: