|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թե\' Տիգրան Սարգսյանին, թե\' Հովիկ Աբրահամյանին բաժին է հասել կառավարման բարդ ժամանակահատված, և բոլորովին էլ անսպասելի չէր Հովիկ Աբրահամյանի այս քայլը. անդրադառնալով վարչապետի հրաժարականին` լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Հիշեցնելով Սերժ Սարգսյանի՝ երեկ ելույթը` նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների շարունակությունն է վարչապետի այս փոփոխությունը:
«Երեկ առավոտյան արդեն նախկին վարչապետը ելույթ ունեցավ, ասաց, որ անհրաժեշտ է համարում, որ հայտնի խնդիրներին նոր լուծումներ տրվեն: Ամենևին չեմ կարծում, որ սա պետք է ընդունել որպես չսպասված փոփոխություն, և այն` ինչը պետք է առաջիկայում տեղի ունենա»,- ասաց Դավթյանը՝ կրկին հիշելով Սերժ Սարգսյանի ելույթը, որում նա ասել էր, որ զրուցել է Կարեն Կարապետյանի հետ, ով հավաստիացրել էր, որ հստակ պատկերացնում է՝ ինչ փոփոխոթյուններ պետք է լինեն:
Նա նշեց, որ մեր երկրում անհրաժեշտ են տնտեսական, ինչպես նաև քաղաքական փոփոխություններ, և Սերժ Սարգսյանն այդ փոփոխությունների սիմվոլ է համարում հենց Կարեն Կարապետյանին: ՀՀԿ-ական պատգամավորը գերհամարձակ քայլ է համարում, որ Կարեն Կարապետյանն է հենց ղեկավարելու կառավարությունը:
«Տիգրան Սարգսյանն էլ, Հովիկ Աբրահամյանն էլ բավականին բարդ ժամանակներում են եղել վարչապետ, և արդյունքները բոլորիս համար տեսանելի են: Ասեմ, որ ամենամեծ ներդրումը ամերիկյան կազմակերպության կողմից հենց Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք տեղի ունեցավ, բայց հազիվ թե այն, ինչին ականատես եղանք, բոլորիս սպասումները արդարացնում է»,- ասաց նա:
Ի դեպ, Դավթյանը նշեց նաև, որ պետք չէ բացառել, որ Կարեն Կարապետյանը կլինի վարչապետի պաշտոնում ոչ թե վեց կամ յոթ ամիս, այլ ավելի երկար:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեության ոլորտին՝ պատգամավորը նշեց, որ հստակ չի կարող ասել՝ մեր քաղաքական իրականությունում կոնկրետ ինչ դերակատարում է ունենալու Աբրահամյանը, բայց որ այդ դերակատարումը լինելու է, հաստատ է: «ԳՄ նիստում Հովիկ Աբրահամյանի՝ նախընտրական շտաբ ղեկավարելու մասին խոսք չի եղել, բայց նախագահը նշեց նաև, որ միասին աշխատելու են: Ինչպիսի՞ն կլինի Աբրահամյանի դերակատարումը, չեմ կարող ասել, բայց նա կունենա բավական լուրջ դերակատարում ոչ միայն ՀՀԿ-ում, այլև ամբողջ երկրում»,- ասաց Դավթյանը: