|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանից այսօր հետաքրքրվեց` ՀՀԿ համագումարի ընթացքում հնարավո՞ր է, ի թիվս այլ փոփոխությունների, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ևս լքի կուսակցության շարքերը:
Պատգամավորը նախ ասաց, որ չի բացառում, որ կարող է նման բան լինել, ապա ընդգծեց, որ պետք չէ դրանից սենսացիա սարքել: «Այլ կուսակցություններ էլ են համագումարներ անելու, այնտեղ պետք է անակնկալներ սպասել, այլ ոչ թե` ՀՀԿ-ի նիստում»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով. «Չեմ կարծում՝ Հրանուշ Հակոբյանի լինել-չլինելը էական, ողբերգական բան է, այդ թվում՝ և տիկին Հրանուշի համար»: