|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատումն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա չի համաձայնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների հետ, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում «աշխարհաքաղաքական նկրտումներ ունի»։
«Դա բոլորովին ճիշտ չէ։ Հարավային Կովկասում մեր միակ նպատակն է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում տևական խաղաղություն և կայունություն, և, իհարկե, ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական կարիքները և իրավունքները պաշտպանված լինեն», - ասել է Մեթյու Միլլերը։
Նա նաև հրաժարվել է մանրամասներ հաղորդել Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Բաքվի պաշտոնյաների միջև այս օրերին Ադրբեջանում կայացած հանդիպման վերաբերյալ։