կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-11 14:49
Հասարակություն

ԿԲ որոշման բովանդակության մեջ արտացոլված խաղի հիմնական կանոնները ցանկալի է, որ լինեն օրենքով կարգավորված. ՀՀԿ-ական

ԿԲ որոշման բովանդակության մեջ արտացոլված խաղի հիմնական կանոնները ցանկալի է, որ լինեն օրենքով կարգավորված. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ծանոթացա ԴԱՀԿ իրավաբանական ծառայության ապահովման բաժնի տարածած հաղորդագրությանը: Մի քանի նկատառում ունեմ.

 

Անկասկած այս առումով օրենսդրական բաց առկա չէ, և ի դեպ հեղինակները դա չեն էլ պնդել: Բացի այդ, ուզում եմ տեղեկացնել, որ օրենսդրական նախաձեռնությունները միայն օրենսդրական բացերի կարգավորման նպատակով չէ որ ներկայացվում են, այլ նաև տարընթերցումներից, կամայական մեկնաբանություններից և կիրառությունից խուսափելու նպատակով: Սա իմիջայլոց: Քննարկվող օրենդրական նախաձեռնությունը հենց այդ ոլորտից է:

 

Ուզում եմ վստահեցնել, որ մենք քաջատեղյակ ենք օրենքի 43-րդ հոդվածից, ինչպես նաև այլ հոդվածներից, որոնք հաղորդագրության մեջ մատնանշված չեն: Բայց քաջատեղյակ ենք նաև այդ հոդվածի կիրառման պրակտիկային: Փաստը այն է, որ բազմաթիվ քաղաքացիներ անհարմարություններ են կրել` չնայած օրենքի և հատկապես ԿԲ խորհրդի որոշման առկայությանը:

 

Օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել խաղի կանոնները, և ոչ թե ԴԱՀԿ ծառայության համար, այլ հատկապես այլ մարմինների, որոնք կիրառում են այդ մարմնի որոշումը: Բացի այդ հստակ նախատեսված են նաև այդ մարմինների համար դրա չկատարման հետևանքները: Չնայած ընդհանուր օրենդրական կանոններում դրանք ևս կան, սակայն այս տեսքով օրենքում ամրագրումը ավելի արդյունավետ է դարձնում խախտված իրավունքների պաշտպանությունը:

 

Եվ վերջում, մեջբերված ԿԲ խորհրդի որոշման առումով. որոշման բովանդակության մեջ արտացոլված խաղի հիմնական կանոնները ցանկալի է, որ լինեն օրենքով կարգավորված»: