կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-30 22:06
Քաղաքական

Ամեն ինչ ուղղված է նրան, որ ՀՀԿ-ն ավելի ամրապնդի իր դիրքերը. ՀՀԿ-ական պատգամավոր

Ամեն ինչ ուղղված է նրան, որ ՀՀԿ-ն ավելի ամրապնդի իր դիրքերը. ՀՀԿ-ական պատգամավոր

Վարչապետի կաբինետը ձևավորվել է Կարեն Կարապետյանի և նախագահի համաձայնությամբ: «Մյուս վարչապետերը կաշկանդված չեն եղել կադրեր նշանակելու հարցում: Նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ է դերակատարություն ունեցել կաբինետը ձևավորելու հարցում և այն մարդկանց, ում ինքը հարմար է գտել, նշանակել է: Այս դեպքում պարզապես երևի լիակատար ազատություն է տրված Կարեն Կարապետյանին: Այս կաբինետը ձևավորվել է վարչապետի ու նախագահի համաձայնությամբ»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Ըստ նրա` Հանրապետական կուսակցությունն իր ծրագրերն է իրականացնում, և այդ համատեքստում կաբինետի ձևավորումը շատ կարևոր է: «Օրենքի պարտադրանքն է, որպեսզի, վարչապետի ներկայացմամբ, նախագահը նշանակի կառավարության անդամներին: Շատ կարևոր է, որ և\' վարչապետն իր ուզած մարդկանց հետ աշխատի, և\' նախագահը, ով նշանակողն է, համաձայն լինի ընտրությանը»,- ասաց Աճեմյանը:

Մեր այն հարցին` արդյո՞ք հանրապետականները չեն նեղանում, որ կառավարությունում քիչ են ներկայացված, պատգամավորն արձագանքեց. «Քաղաքականության մեջ նեղանալ-չնեղանալու հարցեր չեն քննարկվում: Մենք ունենք տեսլական, ծրագրեր և այդ ծրագրերն ենք իրականացնում թե\' կառավարությունում, թե\' Ազգային ժողովում: Ժամանակը ցույց կտա նաև, թե որ նախարարն ինչքանով է հետագայում ինտեգրվելու կուսակցությանը, այսինքն` հնարավոր է ժամանակի ընթացքում նաև այդ հարցը լուծվի»,- նշեց նա:

Աճեմյանի կարծիքով` նոր կառավարության ձևավորումը պիտի նպաստի, որ վարչապետն իրականացնի տնտեսական բլոկի ծրագրերը, որոնք նա համարում է առաջնային: Ըստ նրա` վարչապետը միտում չունի թուլացնելու Հանրապետական կուսակցության դերը: «Բացարձակապես նման միտում չկա և չի կարող լինել: Ամեն հինգշաբթի գործադիրի նիստում և, առհասարակ, խորհրդի նիստերում մեր ծրագրերը հստակ ներկայացվում են, քննարկվում են, և եթե որևէ նախարար նշանակվում է, նա իրականացնում է Հանրապետականի ծրագրերը»,- ասաց նա` հավելելով, որ ժամանակի ընթացքում բոլորը ականատես կլինեն, որ Հանրապետականը երբևէ չի կարող իր դիրքերը թուլացնել, հակառակը` ամեն գործառույթ ուղղված է նրան, որպեսզի ավելի ամրապնդվեն այդ դիրքերը: