|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրքիայում Աշխատավորների կուսակցության Իզմիրի մասնաճյուղի անդամները ցույց են արել՝ ընդդեմ Հունաստանում ընդունված` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի:
Ըստ Habeler-ի՝ հավաքվելով Իզմիրում Հունաստանի հյուպատոսարանի առջեւ՝ թուրքերը պաստառներ են պարզել՝ «Ցեղասպանություն չիրագործեցինք, հայրենիք պաշտպանեցինք» գրությյամբ:
Խմբի անունից հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության Իզմիրի մասնաճյուղի նախագահ Հուսեյն Թուգայ Շենը` ասելով. «Մենք` որպես Աշխատավորների կուսակցություն, այդ կանոնները խախտելու նպատակով մեկնելու ենք Հունաստան, ինչպես նախկինում արել ենք Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: 2015-ի սկզբին դիմելու ենք Մարդու իրավունքների դատարանին և Թուրքիայի թշնամիներին մեկ անգամ ևս պարտության ենք մատնելու: Այնուհետև գնալու ենք Հունաստան և հայտարարելու ենք, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել»: