Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարանում. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս նախագիծը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահություն մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին, համապատասխան փոփոխություններ է առաջարկում մամուլի ազատության մասին 1881 թվականի օրենքում` դրանցով սահմանելով ռասիզմի եւ Հայոց ցեղասպանության իրողության ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը։
Վալերի Բուայեն, որի առաջարկած օրինագիծն անցած տարի արժանացավ ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների հավանությանը, սակայն հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից, նոր նախագծով եւս առաջարկում է մեկ տարվա ազատազրկում եւ/կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։