Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հունաստանում ռասիզմի դեմ պայքարի օրինագիծը քննարկման է հանձնվել խորհրդարանում:
Ըստ Haberler-ի՝ Հունաստանի արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված` «Պայքար ռասիզմի դեմ» օրինագիծը բաղկացած է 6 կետից՝ միջազգային դատարանների և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ արված հանցագործությունները, ինչպես նաև նացիստական հանցագործություններն արդարացնող և բռնությունների կապակցությամբ նվաստացուցիչ պատճառաբանություններ ներկայացնող ու դրանք հերքող անձանց ենթարկել ֆինանսական տույժի և ազատազրկման:
Մինչ այդ այս օրինագիծը հանձնվել էր խորհրդարան, սակայն կոալիցիոն կառավարության գործընկերների միջև անհամաձայնությունների պատճառով դրա քննարկումը հետաձգվել էր: Այդ կապակցությամբ կոալիցիոն կառավարության ամենամեծ գործընկերներից մեկը համարվող «Նոր դեմոկրատիա»-ից մի խումբ պատգամավորներ վարչապետ Անդոնիս Սամարասին նամակ էին հղել՝ «Փոքր Ասիայի, Պոնտոսի, ասորիների և հայերի ցեղասպանությունները» այդ օրինագծին հավելելու պահանջով` հայտնելով, որ այդ պահանջի չիրագործման դեպքում իրենք չեն քվեարկելու այդ օրինագծի օգտին:
Սույն օրինագիծ ուրբաթ օրվա քննարկումներ ընթացքում 51 կողմ ձայն հավաքելու դեպքում կհամարվի ընդունված:
Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը 1994 թվականին ճանաչել էր Պոնտոսի հույների, 1996-ին՝ հայերի, իսկ 1998 թվականին՝ Փոքր Ասիայում հույների ցեղասպանությունները:
Հարկ ենք համարում նշել, որ թուրքական կայքն այս ցեղասպանություններին անդրադառնալիս ցեղասպանություն բառը վերցրել է չակերտների մեջ: