|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ վերսկսվել են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի պատրաստման շուրջ քննարկումները: Այդ մասին նա ասել է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում հունվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Օլանդը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի պատրաստումը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային:
«Հորդորել եմ Ժան Պոլ Կոստային, որը մեր լավագույն իրավաբաններից մեկն է, որպեսզի մեր օրենսդրության մեջ գտնի որևէ ծանրակշիռ ճանապարհ, որն անվիճելիորեն կպաշտպանի Հայոց ցեղասպանության հիշողությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` շեշտելով, որ տեղյակ է, թե ինչպիսի դժգոհություններ են առաջացել 2012-ին ներկայացված օրենքի չընդունման շուրջ, ուստի եւ կարեւոր է նոր օրենքի անվերապահ սահմանադրականությունը, քանի որ եթե այն բողոքարկեն ՄԻԵԴ-ում, «ապա դա կլինի սարսափելի պարտություն Ֆրանսիայի համար և Հայ դատի ուրացում»:
Օլանդը նաեւ վստահեցրել է, որ Ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի ընդունման իր խոստումը որևէ կապ չունի ընտրությունների հետ: