|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Սակայն, ըստ նրա, պետք է հետևել օրինագծի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումներին, որպեսզի Շվեյցարիայի կողմից ընդունված նմանատիպ օրինագծով դատավճռի բողոքարկման օրինակը չկրկնվի:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքը իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:
Մանոյանի խոսքով` կարևոր է, որ այդ որոշումը ճիշտ ընդունվի, և այն հանկարծ չհամարեն խոսքի ազատության կաշկանդում:
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում ասված է, որ հայերի կամ հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից կամ այն նվաստացնող ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն: