Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի նոր օրինագիծ է դրվել շրջանառության մեջ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհուրդն անվավեր ճանաչեց նմանատիպ մեկ այլ օրենք, երբ վերջինն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրադարանի երկու պալատների կողմից. լրագրողներին այսօր տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա նշեց, որ Ֆրանսիայում ցանկացել են, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի նոր օրինագիծ մշակվի՝ բայց այս անգամ խստիվ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի պահանջները:
«Այդուհանդերձ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը նաեւ չթաքցրեց իր ելույթում, որ դա դժվար խնդիր է, որը որոշակի ժամանակ է պահանջում, եւ նաեւ այնպիսի մի խնդիր, որի համար պետք են կայուն հիմնավորումներ, նախադեպեր: Հենց այդ նպատակներից ելնելով, նախադեպերի իրավական հիմքերի պարտադիրությունը հաշվի առնելով՝ Օլանդն իր խոսքում ընդգծեց նաեւ, որ Ֆրանսիային հանձնարարված է օժանդակել Շվեյցարիային այն հայցի օգտին, որ Շվեյցարիան ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ֆրանսիան առանձնահատուկ նախանձախնդրությամբ պետք է աջակցի Շվեյցարիային. ուշիուշով պետք է հետեւի շվեյցարական հայցադիմումի քննարկմանը ՄԻԵԴ-ում»,- նշեց դեսպանը:
Նա հավելեց, որ ՄԻԵԴ կայացրած որոշման տեսանկյունից, եթե Շվեյցարիան այդ դատը շահի՝ հայցը բավարարվի, ապա Ֆրանսիայի ձեռնարկված, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի իրավական հիմքն ինքնաբերաբար արդեն կսկսի գործել:
Այսինքն՝ Շվեյցարիայի՝ դատը շահելը նախադեպ կհանդիսանա Ֆրանսիայի համար քրեականացնող օրենքը անբեկանելի կերպով ներկայացնելու եւ անցկացնելու համար: