|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունգարիայի Գիոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները երեկ իրենց հաշվին վազող թիրախ երիտասարդ տղաների պայքարում գրանցեցին թիմային բրոնզե մեդալ:
Այսօր, 10մ. օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությունում 44 մրցակցից Զավեն Իգիթյանը խոցոց 571 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ: Եզրափակիչ 8-նյակում նա հավակնում էր մեդալի. կրակոցները բավականին դիպուկ էին, սակայն մրցելույթն ավարտեց` տեղ գտնելով 4-րդ հորիզոնականում:
Վաղը` Հայաստանի ժամանակով 15:30-ին Մարիամ Միքայելյանը և Իրինա Լաուերը կսկեն պայքարը օդամղիչ հրացան կանանց վարժությունում, Նորայր Առաքելյանը կսկսի պայքարը նույն օրը 19:30-ին օդամղիչ ատրճանակ տղամարդկանց վարժությունում: Վերոնշյալ վարժություններում խաղարկվում են Ռիո-2016-ի 3-ական օլիմպիական ուղեգրեր: